News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի միջեւ տարակարծությունը կապված է Ամուլսարի խնդրի շուրջ ձեւավորվող աշխատանքային խմբում ընդգրկվելիք մարդկանց անվանացանկի հետ:

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանը մանրամասնեց. «Ես գտնում եմ, որ այդ ցանկում կան մարդիկ, որոնք իմ գնահատմամբ ունեն շահերի բախում այդ խմբում գտնվելու համար, որովհետեւ վճարովի հիմունքներով մասնակցել են ընկերության կողմից ՇՄԱԿ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական) հաշվետվության փաստաթղթի մշակման գործընթացին: Հետեւաբար, իրենք չեն կարող գտնվել մի խմբում, որը պետք է գնահատի այդ աշխատանքները»:

Տեսչության պետը հավելեց, որ ինքը ներկայացրել է աշխատանքային խմբի այն կազմը, որն իր համար ընդունելի է. «Այս պահի դրությամբ նոր զարգացումներ չեն եղել»,-ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթուր Գրիգորյանն իր Facebook-ի էջում գրել էր. «Մի քանի update հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի հարցում. հաշվի առնելով, որ այդ խմբի ստեղծման գործընթացում ես ունեմ շատ մեծ ու անմիջական պատասխանատվություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ խմբի վերջնական ձեւավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով»:

Տպել
Partner news