News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ գլոբալ տաքացման հետեւանքներից Մեծ Արգելախութը փրկելու նոր միջոցներ կմշակեն։ Մեծ Արգելախութը երկրի գլխավոր տեսարժան վայրերից է, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, գրում է Daily Mail-ը։

Խութի մարջանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, արդեն 2 տարի է տառապում են ջրի չափազանց բարձր ջերմաստիճանից, որը վատ է անդրադառնում նրանց կենսագործունեության վրա։

Այս առնչությամբ ավստրալացի գիտնականները քննարկում են ջերմաստիճանի նվազեցման տարբեր եղանակներ, այդ թվում՝ օգտագործելով կենսաքայքայվող արեւային էկրան, որով առաջարկվում է ծածկել խութը։

Դիտարկվում է նաեւ աղով ամպերի ցրումը, որի բյուրեղները կանդրադարձնեն լույսը՝ ցրելով այն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել