News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Նախորդ հոդվածը գրելով եւ խմբագրություն ուղարկելով՝ հույս ունեի քննադատություն, դիտողություններ եւ խմբագրական այլ հմայքներ լսելու: Սրա փոխարեն ինձ ասացին՝ ինս ինչո՞ւ այքան քիչ: Ընդհանրապես, քաղաքացիական թռչող սարքերի թեմայով այնքան նյութ կա, որ կբավականացնի հոդվածների մի ամբողջ շարքի: Ավելացնելը կավելացնեմ, սակայն ցանկանում եմ նաեւ խոսել նոր սերնդի մեքենաների սկզբունքային տաբերությունների մասին: Սական ամեն ինչ մասին հերթով:

Սկզբի համար դիտարկենք եւս մի քանի աերոմոբիլ եւ` ոչ միայն:



Aston Martin-ը, Rolls-Royce- ը եւ Cranfield Aerospace Solutions-ը Volante Vision թռչող մեքենայի նախագիծ են մշակում, որը հագեցած է ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի համակարգով, ընդ որում, ընթացքի մեջ հիմնական պտուտակները կփոխեն իրենց դիրքը: Գեղեցիկ անօդաչուն հիբրիդային էլեկտրական սարքավորում կունենա, որի պարամետրերը դեռ գաղտնի են պահվում, ինչպես նաեւ՝ մնացած տվյալները: Aston Martin-ի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ առաջին նմուշը կթողարկվի 2020-ին:



Կանադական Opener ստարտափը ներկայացրել է BlackFly մուլտիքոփթերը, որի թեւերից յուրաքանչյուրի վրա չորս էլեկտրական շարժիչ է տեղադրված: Սարքի երկարությունը, որը նախատեսված է մեկ անձի համար, 4 մետր է, թեւերի բացվածքը՝ 4.2 մետր, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ, թռիչքի հեռվությունը՝ մինչեւ 40 կմ: Հատուկ կոր հատակի շնորհիվ սարքը կարող է վայրէջք կատարել ցանկացած մակերեւույթի վրա: Նախատեսվում է, որ BlackFly-ը վաճառքի կհանվի 2019-ին:



Գերմանական Lilium ընկերությունը Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ մշակում է 2 տեղանոց Lilium Jet էլեկտրական ինքնաթիռը: Մեքենան շարժվում է 36 էլեկտրաշարժիչների օգնությամբ, որոնք տեղակայված են հատուկ շարժական բլոկերի վրա՝ սարքին թույլ տալով ուղղահայաց թռչել եւ վայրէջք կատարել: Թռիչքի ժամանակ բոլոր ուղղահայաց դիրքում են, վիճակում են, փեղկերն աստիճանաբար շրջվում են հորիզոնական դիրքով, ինչը արագացնում է ինքնաթիռի ընթացքը: Առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, իսկ 320 կՎտ\ժամ հզորությամբ մարտկոցները ապահովում են մինչեւ 300 կմ հեռվություն են ապահովում: Հարկ է նաեւ նշել սրահում աղմուկի առավելագույն մեկուսացումը: Մինչեւ 2025 թվականը Lilium ընկերությունը նախատեսում է հանրությանը ներկայացնել սարքի 5 տեղանից տարբերակը, դրանով իսկ հայտարարելով ուղեւորափոխադրումների ոլորտում իր հավակնությունների մասին:



Վերջում ներկայացնենք Switchblade սպորտային աերոմոբիլը: Այս սարքով թռչելու համար ընդամենը անհրաժեշտ է ձեր ավտոտնկաից հասնել մոտակա օդանավակայան, բացել թեւերը եւ սկսել, քանի որ այս սարքը  թռչում է ինքնաթիռների համար ավանդական ձեւով: Switchblade-ը կարող է բարձրանալ մինչեւ 4 կմ: Առավելագույն արագությունը 322 կմ/ժ է:

Բարդացնում են մարդկանց կյանքը, այլ, ցավոք, երբեմն մահացու հետեւանքներ են ունենում, քանի որ օգնությունը ժամանակին չի հասնում: Դուբայում տեղական ոստիկանությունը որոշել է Scorpion 3 հովերբայքերի անցնել , որոնք մշակվել են ռուսական Hoversurf ընկերության կողմից: Բայքը հագեցած է չորս էլեկտրական շարժիչներով, թռչում է ուղղահայաց եւ կարող է մինչեւ 90 կմ/ժ արագություն բացել եւ հասնել 150 մ բարձրության: Առավելագույն հեռվությունը 35 կմ է: Շարժիչների լիցքավորումը բավականացնում է 40 րոպեի համար 3 մետր բարձրության վրա:
Իսկ ինչն է, այնուամենայնիվ, ուղղաթիռների, ինքնաթիռների եւ այս թռչող մեքենաների միջեւ տարբերությունը: Կա մի քանի կետ, որոնք արժե ուշադրություն դարձնել:

Ուղեւորների քանակը: Ցավոք, այս պահին նոր սերնդի թռչող սարքերի առավելագույն տարողունակությունը սահմանափակվում է հինգ ուղեւորով: Այստեղ առավելությունն ինքնաթիռների եւ ուղղաթիռների կողմն է:

Վառելիքը. Աերոմոբիլները հիմնականում աշխատում են էլեկտրական շարժիչներով, այսինքն, էկոլոգիապես մաքուր են, թեպետ անգամ դրանց շարքում կան հիբրիդային մոդելներ, որոնք կարող են ավանդական վառելիք օգտագործել:

Թռիչքի հեռվություն. թեեւ նոր սերնդի սարքերը չեն կարող տրանսատլանտիկ թռիչքներ իրականացնել, սակայն պետք է հասկանալ, որ դրանց հիմնական նպատակը մեգապոլիսներում տրաֆիկի նվազեցումն է, այնպես որ այստեղ մենք ավելի շուտ գործ ունենք, այսպես կոչված, օդային տաքսիի հետ:

Հատուկ օդանավակայաններն ու հարթակները. աերոմոբիլների մեծ մասն ուղղահայաց թռիչքի հնարավորություն ունեն, ուստի շենքերի տանիքները շուտով պետք է բազմաֆունկցիոնալ դառնան: Ի տարբերություն ուղղաթիռի՝ աերոմոբիլը շատ թեթեւ է:

Աղմուկը. այստեղ  հարմարավետության հարց է: Քանի որ աերոմոբիլները հիմնականում էլեկտրական շարժիչներ են օգտագործում, դրանցից աղմուկը շատ ավելի քիչ է, եւ սրահները ապահովված են ձայնամեկուսացմամբ, այնպես որ թռիչքն ավելի հարմարավետ կլինի եւ դուք կխնայեք ասպիրինի հաշվին:

Այլ տարբերություններ եւս կան նոր սերնդի սարքերի օգտին, սակայն սրանք եւս բավարար են ապագայի օգտին ընտրություն կատարելու համար, որը կոչված է ապագա դառնալուն եւ որը, բարեբախտաբար, այլընտրանք չունի:

Հրայր Դալլաքյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news