News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ֆոտոլրտեսներին հաջողվել է լուսանկարել վերածնված թափքով 8-Series կաբրիոլետը: AutoExpress պարբերականի հրապարակած լուսանկարներում ավտոմեքենան ներկայացված է առանց քողարկման: Նորույթը հաջողվել է լուսանկարել Շոտլանդիայում անցկացված թեստերի ժամանակ: Պրեմիերան տեղի կունենա ավելի ուշ՝ հաջորդ տարվա կեսին, հայտնում է Autonews.ru-ն: 

Նորույթի դիզայնը կրկնում ավելի վաղ ներկայացված համանուն կուպեի դիզայնը: Ավտոմեքենան ունի ռադիատորի լայն վանդակաճաղ, լուսադիոդային օպտիկա, սպորտային արտանետման համակարգ՝ քրոմապատ խողովակով: Սպասվում է, որ կաբրիոլետի քաշը կմեծանա 100-125 կգ:

Լուսանկարներում նորույթն ավելի շուտ M850i մոդիֆիկացիայով է ներկայացված: Այս տարբերակը կունենա 4,4-լիտրանոց բենզինային V8 տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի 530 ձ.ու.: Այսպիսի շարժիչով կուպեն մինչեւ «հարյուրյակ» կզարգացնի 3,7 վայրկյանում: Կաբրիոլետի համար այն կաճի մինչեւ 4 վայրկյան:

Շարժիչը կգործի 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: Այն կունենա լիահաղորդակ համակարգ, ինքնաարգելափակող հետեւի դիֆերենցիալ եւ արդիականացված արգելակման համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աջ ղեկով մեքենա ներկրողները Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են իրականացնում
Քաղաքացիները տեղյակ չեն եղել, մաքսատան պատին էլ կպցրած է եղել այն, որ կա մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել...
Ցուցադրվել է Mazda3-ի մասին տեսանյութը
Mazda3-ը հիշեցնում է 2017թ․ Տոկիոյի ավտոսրահում ներկայացված Kai-ին․․․
Իլոն Մասկը չի կարող ղեկավար պաշտոններ զբաղեցնել Tesla-ում
Այս ամենը հետեւանքներն են Մասկի հուլիսյան թվիթի․․․
Audi-ն 800 միլիոն եվրո տուգանք կվճարի
Ընդ որում, նրանց ուշադրության կենտրոնում ավտոհսկայի Audi եւ Porsche դուստր-ընկերություններն են․․․
Երեւանի ճանապարհներին թույլ հսկողությունը հանգեցրել է ճանապարհային պատահարների թվի աճին. ՀԿ ղեկավար
Ճանապարհներին տեղի ունեցած բոլոր վթարների ընդամենը 10 տոկոսն է բաժին ընկնում աջակողմյան ղեկով ավտոմեքենաներին…
Դուբայում կփորձարկեն առաջին անվարորդ տաքսին
Պարբերականի տվյալներով՝ ավտոմոբիլը հագեցած է տեսախցիկներով եւ սենսորներով․․․
Ամենաշատ
Partner news