News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեանդերթալյան մարդը կարող էր սովորել կրակ ստանալ՝ կայծ առաջացնելով կոշտ մակերեւույթին կրեմնիումի հարվածներով: Նման եզրահանգում է կատարել Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գիտնականների խումբը Ֆրանսիայում պեղումների ժամանակ հայտնաբերված մի շարք հնագույն քարացած իրերի անալիզից հետո, հայտնում է France Presse գործակալությունը:

Մինչեւ վերջերս տարածված կարծիքի համաձայն՝ նեանդերթալացիները չեն կարողացել ինքնուրույն կրակ ստանալ, այլ այն ձեռք են բերել «բնության օգնությամբ»: Այսինքն՝ սպասել են, թե կայծակը երբ կհարվածի ծառին, այնհուտեւ վերցրել են այրվող խանձափայտը եւ խարույկ վառել:

Սակայն վերջին հետազոտության արդյունքները թույլ են տալիս խոսել այն մասին, որ հնագույն մարդիկ գիտեին՝ ինչպես կայծ առաջացնել եւ կրակ ստանալ: «Մենք իրեր ենք գտել, որոնք նեանդերթալացիներն օգտագործել են խարույկ վառելու համար»,- նշում է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Մարի Սորեսին:

Հնագետները կրեմնիումից տասնյակ իրեր են գտել՝ 2 նիստերին բնութագրական ակոսներով: Գտածոների տարիքը ավելի քան 50 հազար տարի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ