News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Էկվադորի իշխանությունները ծրագրում են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլյան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիայի իշխանություններին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում նշել է RT հեռուստաալիքի եւ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նա հաղորդագրության մեջ նաեւ նշել է, թե ինչպես երբեք ցանկանում է, որ իր տեղեկությունը սխալ լինի:

Սիմոնյանը հայտնել է, որ Էկվադորի նախագահը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Մեծ Բրիտանիա:

Ավելի վաղ Էկվադորի ԱԳ նախարար Խոսե Վալենսիան հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլյան Ասանժի համար ապաստարանը չի կարող հավերժական լինել:

Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Նա Էկվադորի իշխանություններին է դիմել քաղաքական ապաստանի հայցով՝ վախենալով Շվեդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ արտահանձնումից՝ կապված WikiLeaks-ում իր գործունեության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ