News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կիրակի SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրիթիռակրի արձակումը՝ կանադական արբանյակային Telesat օպերատորի համար Telstar 19V հաղորդակցային սարքով: Արձակումն ուղիղ հեռարձակվել է SpaceX-ի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հրթիռի արձակումը մեկնարկել է ԱՄՆ-ում Կանավերալ հրվանդանից: Ինչպես նշվում է ընկերության Twitter-ի պաշտոնական էջում, արձակումից 10 րոպե անց հրթիռի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում Of Course I Still Love You հարթակի վրա:

Արձակման համար օգտագործվել է հրթիռի վերջին, բարեփոխված տարբերակը՝ Block 5, Falcon 9-ի այս տարբերակի համար սա արդեն երկրորդ մեկարկն է. Block 5-ի հաջող դեբյուտը տեղի է ունեցել մայիսի 11-ին, այդ ժամանակ առաջին աստիճանը նույնպես հարթակ էր վերադարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ