News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Կիրակի գիշերը ԱՄՆ ՌՕՈՒ F16 կործանիչը ոչ մեծ օդանավ է բռնել, որը մոտ է թռչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն պատկանող գոլֆ ակումբին, հայտնում է Associated Press գործակալությունը:

ԱՄՆ հրամանատարությունը տեղեկացրել է, որ օդանավը բռնել են, քանի որ օդաչուն համապատասխան թույլտվություն չի ունեցել թռչելու ժամանակավորապես փակ գոտու՝ Բենդմինսթերում (Նյու Ջերսի նահանգ) նախագահական գոլֆ ակումբի դաշտի երկնքում:

Իրավախախտ օդանավին ստիպել են վայրէջք կատարել Փիթսթաունի օդանավակայանում, օդաչուին դիմավորել են տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները:

Թրամփը Նյու Ջերսիում է անցկացնում հանգստյան օրերը, նա այնտեղ է ժամանել ուրբաթ եւ մտադիր է Վաշինգթոն վերադառնալ կիրակի, նշում է գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news