News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին նախազգուշացրել է խուսափել Իսլամական Հանրապետության հետ պատերազմից: Քաղաքական գործիչն այս մասին ասել է կիրակի Թեհրանում կայացած իրանական արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը:

«Ամերիկացիները պետք է իմանան, որ Իրանի հետ խաղաղությունը խաղաղության բանալին է, իսկ Իրանի հետ պատերազմը՝ բոլոր պատերազմների բանալին»,- հայտարարել է Իրանի նախագահը: «Չարժի կրակի հետ խաղալ: Մի՛ խաղացեք կրակի հետ, այլապես կզղջաք»,- ասել է նա՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ռոհանին հավելել է, որ Իրանի ժողովուրդը «երբեք ոչ մեկի առջեւ չի խոնարհվի»:

Ռոհանին նաեւ քննադատել է Սպիտակ տան սպառնալիքները Իրանի տնտեսության դեմ՝ հայտարարելով, որ իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել: Նա նշել է, որ Թեհրանի զինանոցում ԱՄՆ սպառնալիքներին պատասխան գործողությունների մի քանի տարբերակներ կան, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի փակումը, որի անվտանգությունը, Ռոհանիի խոսքով, Իրանի ժողովուրդը երաշխավորել է իր ամբողջ պատմության ընթացքում: «Մենք շատ նեղուցներ ունենք, Հորմուզի նեղուցը դրանցից միայն մկեն է»,- հավելել է Իրանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ