News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Արտաշատի պոլիկնիկայի հարակից պուրակում ծառեր են հատել: Այս մասին NEWS.am-ին ահազանգել է Արտաշատի բնակիչ, բժիշկ Ավիկ Պետրոսյանը:

«Մի 7-8 հատ ծառ ամբողջությամբ կտրած է, միայն կոճղերն է թողած, իսկ 9 հատը կտրած է, սա ուղղակի բարբարոսություն է»,- ասաց նա:

Ծառահատումների հետ կապված բժիշկը դիմել է բնապահպանական տեսչություն, եկել են մի քանի օր առաջ, համարակալել են, չափագրել եւ ասել են, որ գործին ընթացք կտան, նյութերը կուղղարկեն ՀՀ քննչական կոմիտե:

Ավիկ Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ հատված ծառերի թվում կա այնպիսի ծառատեսակ, որը Կարմիր գրքում է գրանցված:

Տպել
Partner news