News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոչ մի կաշկանդվածություն չկա նախկին պաշտոնյաներին կամ  նրանց հարազատներին հարցաքննության կանչելու հետ կապված: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Ոչ մի կաշկանդվածություն չկա՝ անկախ պաշտոնից: Մենք մեր գործառույթներն իրականացնելու ենք օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում: Ոչ մի կաշկանդվածություն չկա, ընդհակառակը, հանրային այս վստահությունը մենք իրավունք չունենք խոցելի դարձնել»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում բազմիցս հայտարարել են, որ որեւէ կաշկանդվածություն չունեն պաշտոնյաների հետ կապված, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ