News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայի եւ Հարավային Օսիայի ԱԳ նախարարներ Վալիդ Մուալեմը եւ Դմիտրի Մեդոեւը Դամասկոսում համաձայնագիր են ստորագրել պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը: Մուալեմը նշել է երկու երկրների շահերի շրջանակում մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրման մասին:

Հարավային Օսիայի ԱԳ նախարարը երկրի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել Դամասկոսի դիրքորոշման համար՝ կապված պետության ճանաչման հետ, նշելով տնտեսության, քաղաքականության եւ մշակույթի ոլորտներում հարաբերությունների զարգացման Ցխինվալի մտադրությունների մասին:

ԱՄՆ-ն դատապարտել է Սիրիայի իշխանությունների որոշումը եւ հայտարարել, որ Հարավային Օսիան Աբխազիայի հետ միասին մնում են Վրաստանի մասը: Դրանից հետո Թբիլիսին սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման ընթացակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ