News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիրակի Իրանի արեւմուտքում Քերմանշահ նահանգի Թազեհաբադ բնակավայրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն  20 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ արեւմուտք եւ Բաղդադից 211 կմ հյուսիս-արեւելք: Աղետի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Կիրակի ավելի վաղ 4,6 եւ 5,4 մագնիտուդով երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի հարավում: Այդ ցնցումներից հետո տեղեկություններ չեն ստացվել տուժածների եւ ավերածությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ