News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը սառեցրել է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության դոտացիան: Այս մասին հայտնում է Journal du dimanche-ը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոյի (OLAF) քննությամբ պարզվել է, որ Լը Պենը 2010-ի դեկտեմբերից 2016-ի փետրվար ժամանակահատվածում խորհրդարանական օգնության համար «չհիմնավորված վճարել» է 298497 եվրո:

Մասնավորապես եվրապատգամավորի օգնականները, որոնց վճարումը կատարվել է ԵՄ բյուջեից, իրականում աշխատել են կուսակցական շտաբում՝ կատարելով միանգամայն այլ աշխատանք: Նման «համատեղության» մասին խոստովանել են 54 օգնականներից 23-ը:

Սա Մարին Լը Պենի միակ խնդիրը չէ՝ հուլիսի 8-ին Փարիզի դատարանը որոշել է սառեցնել պետական դոտացիայի ֆոնդից 2 մլն եվրոյի վճարումը, «Ազգային միավորումը» այն պետք է ստանար քաղաքական կազմակերպությունների ֆինանսավորման մասին օրենքի համաձայն: Նրա խոսքով՝ դոտացիայի սառեցման պատճառով «Ազգային միավորման» գոյությունը կարող է դադարեցվել արդեն օգոստոսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ