News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունաստանում դատարանը 180 տարվա բանտարկության է դատապարտել 2 ուկրաինացի երաժիշտներ Սերգեյ Շվայուկին եւ նրա ընկերոջը՝ Պյոտր Լիտվինչուկին: Ուկրաինացիների դեմ դատը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, երկուսին էլ մեղավոր են ճանաչել ապօրինի միգրանտների տեղափոխության մեջ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: 

Ինչպես հայտնել է Պիրեյ քաղաքի դատախազության թարգամանիչ Լիդիա Կոստիվը, ուկրաինացիներին մեղադրել են միանգամից մի քանի հոդվածով՝ Եվրամիության երկրի սահմանի ապօրինի հատում, մարդկանց կյանքի համար վտանգի ստեղծում նավի գերբեռնվածության պատճառով եւ փրկարարական միջոցների բացակայություն: Ձերբակալելիս Շվայուկի եւ Լիտվինչուկի մոտ նաեւ նավը վարելու փաստաթղթեր չեն եղել:

Ուկրաինացիների հույն փաստաբան Զախարիյաս Կեսեսը պարզաբանել է, որ նման մեծ պատժաժամկետըները պայմանավորված են հունական օրենսդրության առանձնահատկությամբ: Նրա խոսքով՝ Սերգեյից եւ Պյոտրից բացի, նավում են եղել 63 ապօրինի միգրանտներ: «Դատավճիռը հրապարակելիս յուրաքանչյուր ապօրինի միգրանտի համար կարող են ավելացնել 10-15 տարի: Նախապես նրանց սպառնում էր 630 տարվա բանտարկություն»,- ասել է փաստաբանը:

Նավաստիների ազգականներն ասում են, որ տղամարդիկ պարտադրանքով են հայտնվել այդ վիճակում եւ հանցագործություն կատարելու մտադրություն չեն ունեցել: Պյոտր Լիտվինչուկի մոր խոսքով՝  նրանք մեկնել են Թուրքիա աշխատելու, որտեղ նրանց առաջարկել էին զբոսանավի կապիտանի օգնական աշխատել: Սակայն արդեն Թուրքիայում գործատուները ուկրաինացիներին ստիպել են նավով միգրանտների տեղափոխել: Անհայտ զինված անձինք Լիտվինչուկին եւ Շվայուկին սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ