News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ որպես Հելսինկիում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի զարգացում, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Սիրիայի հարավ-արեւելքում ստեղծված իրավիճակին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի գաղափարի իրականացմանը եւ երկու երկրների գործարար ներկայացուցիչների միջեւ երկխոսության հաստատմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» -ը, կիրակի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաերթը:

«Քննարկված թեմաների թվում էր Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների խախտումը Սիրիայի հարավ-արեւելքում: Նրանք նաեւ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի համակարգման վերաբերյալ գաղափարների իրականացման ուղիները, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների՝ պետության վերահսկողությունից դուրս գտնվող մասնավոր ընկերությունների, միջեւ երկխոսության հաստատման ընդհանուր նպատակը»,- նշվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ