News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Twitter-ում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նա ավելի ու ավելի շատ կասկածներ ունի առ այն, որ 2016 թվականին իր նախընտրական քարոզարշավին անօրինական կերպով հետեւել են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփը հրապարակել է իր թվիթը հայտարարությունից հետո՝ ըստ որի, իր նախընտրական շտաբի նախկին խորհրդատու Քարթեր Փեյջին վերաբերող փաստաթղթերը գրեթե հաստատում են, որ արդարադատության նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մոլորության մեջ են գցել դատարաններին:

Փեյջը հերքում է, որ Ռուսաստանի կառավարության գործակալ է եղել, եւ նրան մեղադրանք չի առաջադրվել:

«Իրավիճակն ավելի ու ավելի շատ այնպիսի տեսք ունեի, որ «Թրամփը՝ նախագահ» քարոզարշավին ապօրինի կերպով հետեւել են՝ անազնիվ Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատական կուսակցության քաղաքական շահի համար: Հանրապետականները պետք է կոշտ լինեն: Անօրինական խարդախություն»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ