News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանում պատվաստանյութերի արտադրության հետ կապված նոր աղմկահարույց սկանդալ է ծագել: Այս անգամ այն անդրադարձել է Չինաստանում Ցզիլին նահանգի Changchun Changsheng Life Sciences խոշոր դեղագործական արտադրողի հետ, որը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանում կատաղության դեմ պատվաստանյութեր արտադրողների շարքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չինաստանի սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման պետական վարչության (CFDA) կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ անցկացված ստուգումից հետո Changchun Changsheng Life Sciences-ը պետք է դադարեցնի պատվաստանյութի արտադրությունը: CFDA-ն նաեւ նահանգային իշխանություններից պահանջել է  ընկերությունից հետ վերցնել համապատասխան արտադրական պրակտիկայի վկայագիրը (GMP), ինչպես նաեւ՝ դեղամիջոցների արտադրության միջազգային լիցենզիան:

Ավելի վաղ իշխանությունները ստուգում էին անցկացրել ընկերությունում եւ պարզել էին, որ ձեռնարկությունը կեղծում է արտադրության մասին տվյալները եւ խախտում է արտադրանքի որակի կառավարման պետական ստանդարտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ