Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, Լոռու մարզի Ախթալա քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, այնուհետեւ ավտոմեքենան՝ արգելափակումից: