American Airlines ավիաընկերության օդանավը, որում գտնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը, Արգենտինայում արտահերթ վայրէջք է կատարել, հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը:
Բուենոս Այրեսից Մայամի թռչող օդանավը ստիպված էր վերադառնալ Էսեյսա միջազգային օդանավակայան վառելանյութի արտահոսքի եւ սրահի ապահերմետիկացման պատճառով: Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել:
Լագարդն Արգենտինայից ԱՄՆ էր վերադառնում G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո, որը հուլիսի 21-22-ը տեղի էր ունեցել Բուենոս Այրեսում: