News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի երեկոյան Քալիֆորնիայում՝ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում հանդես է եկել ելույթով, որում խիստ քննադատության է ենթարկել Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը՝ մեղադրելով երկրի ղեկավարությանը կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իրանի ղեկավարությունն ավելի շուտ մաֆիա է հիշեցնում, քան կառավարություն...ԱՄՆ–ն չի վախենում դիմակայել իրանական վարչակազմին ամենաբարձր մակարդակով»,–ասել է Պոմպեոն։

Որպես ապացույց նա բերել է տվյալներ այն մասին, թե ինչ ընկերություններ ու ունեցվածք ունի Իրանի ղեկավարությունը։ Ընդ որում, նա հատուկ շեշտել է, որ այդ ընկերությունների հաջողությունը հնարավոր է դարձել հենց կոռուպցիայի շնորհիվ, որը ստանում է երկրի ղեկավարության աջակցությունը։

 «Նրանց գործունեությունը հանգեցրել է նրան, որ սովորական իրանցիները չեն կարող աշխատանք գտնել»,–հայտարարել է պետքարտուղարը։

Բացի այդ, Պոմպեոն ավանդական մեղադրանքներ է հնչեցրել  իրանական վարչակազմի հասցեին՝ տարածաշրջանում ահաբեկչության եւ բռնության օժանդակման համար, ինչպես նաեւ երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, այդ թվում` կրոնական փոքրամասնությունների, օրինակ, սուննիների, քրիստոնյաների, զրադաշտականների եւ այլ անձանց իրավունքների խախտումների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ