News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը կիրակի օրը 1960-ականների սկզբից գործող ԱՄՆ տնտեսական էմբարգոները համեմատել է «Դինոզավրի» հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Քիչ թեմաներ են մնացել խոսակցությունների համար, բայց շատ բան կատարելու, շտկելու եւ ստեղծելու համար։ Հեշտ չի լինելու, քանի որ մեր զարգացման գլխավոր խոչընդոտը մնում է շրջափակումը, որը շարունակվում է ինչպես Մոնտերասոյի «Դինոզավրը»,–հայտարարել է Դիաս Կանելը։

Գվատեմալացի գրող Աուգուստո Մոնտերասոյի «Դինոզավր» պատվածքը համարվում է համաշխարհային գրականության մեջ ամենակարճը եւ մեկ նախադասությունից է բաղկացած. «Երբ նա արթնացավ, դինոզավրը դեռ այնտեղ էր»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ