News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 11-12-ը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարդացել է նրա՝ «Գործարքի արվեստը» գիրքը եւ օգտվում է այնտեղ նկարագրված մարտավարություններից: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պորտալի տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Թրամփը Մակրոնից պահանջել է Եվրամիության երկրներին տրամադրել առեւտրի հարցերով Վաշինգթոնի հետ բանակցություններին: Ֆրանսիայի առաջնորդը ԱՄՆ նախագահին հավաստիացրել է, որ չի աջակցի «սպառնալիքների ներքո» ընթացող բանակցություններին: «Ես կարդացել եմ «Գործարքի արվեստը»: Գիտեմ, որ նախ պետք է թշնամուն պատասխան հարված հասցնել, որպեսզի բանացություններում սեփական լծակներ ունենաս»,- հայտարարել է նա:

ԱՄՆ-ն հունիսի 1-ից մաքսատուրքեր է սահմանել ԵՄ երկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի արտադրանքի համար՝ համապատասխանաբար 25 եւ 10 տոկոսով: Նշված երկրները հետագայում պատասխան միջոցներ են սահմանել: Մասնավորապես՝ Եվրամիությունը քննություն է սկսել ԱՀԿ-ի հետ եւ հունիսի 22-ից 25 տոկոսով մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան մետաղագործական, մեքենաշինական եւ գյուղատնտեսական արտադրանքի համար, որի արտահանման ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 2,8 մլրդ եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ