News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի:

Այս առնչությամբ, «ՎիվաՍել» ՄՏՍ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի. կան չմշակված՝ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահողեր, արդեն ստեղծված, բայց խնամք պահանջող պտղատու այգիներ, որոնցից ստացվող արդյունքը հեռու է գոհացուցիչ լինելուց:

Գյուղացու ջանասիրությունն ու համառությունը բավարար չեն, երբ հողի բերքատվությունն ակնկալվող քանակից քիչ է շուրջ չորս անգամ: Գյուղացու ծախսը գերազանցում է ստացվող եկամուտը: Տեղում կա ոռոգման ջրի խնդիր, որն անհնար է լուծել բացառապես համայնքային բյուջեով: Աշխատանքներ իրականացվել են, սակայն դա բավարար չէ. ջուրը գյուղ է հասնում հոսակորուստներով: Անհրաժեշտ է կառուցել նաեւ ոռոգման ներքին ցանց:

«Գնիշիկում հողերի բերքատվության մասին խոսելն անօգուտ է: Մշակաբույսերը թոշնում են, ծառերն էլ ջրվում են դույլերով, ինչը ոչ միայն ծանր, այլեւ անօգուտ աշխատանք է՝ հատկապես ամռան տապին: Ներքին ցանցի կառուցումը կլուծի 2 բնակավայրի՝ Գնիշիկի եւ Մոզրովի ոռոգման ջրի խնդիրը: Հարեւան գյուղում հնարավոր կլինի նվազագույն ջանքերով առավելագույն օգուտ քաղել: Մոզրովում կա շուրջ 40 հա վարելահող: Կաթիլային ոռոգման եղանակով, հնարավոր կլինի պտղատու ծառեր մշակել կամ խաղողի այգի ստեղծել»,-ասել է Գնիշիկ եւ Մոզրով բնակավայրերի վարչական տարածքի ղեկավար Արա Լեւոնյանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Համայնքների զարգացման» ծրագրով, կաջակցեն խնդրով մտահոգ գյուղացիներին: Հնարավորինս արագ կկառուցվի ոռոգման ներքին ցանց, որի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլեւ Մոզրով բնակավայրի բնակիչները: Ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարեւան բնակավայրի բնակիչների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության եւ գյուղտեխնիկայի հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ