News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունիսի կեսերին մայրաքաղաքի Չարենցի փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել. գաղտնի հափշտակել էին 39-ամյա տանտիրոջ ձեռքի պայուսակը, ակնոցը, բջջային հեռախոսի լիցքավորիչը, նաեւ վերնաշապիկները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը ոստիկանություն չէր դիմել։ Բնակարանային գողության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ ճանապարհով։

Բացահայտման միջոցառումների ընթացքում նրանց տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողը, որն, ի դեպ, կին է։ Ինքնությունը պարզելուց հետո էլ սկսվեցին նրան հայտնաբերելու միջոցառումները։ Որոնողական աշխատանքները հանգուցալուծվեցին հուլիսի լույս 19-ի գիշերը։

Կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկվեց Երեւանում ապրող 28-ամյա Անահիտը։ Նա խոստովանեց, որ հունիսի կեսերին ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տուն եւ գողություն կատարել։ Հանցագործության բացահայտումից հետո էլ տուժողից հաղորդում ընդունվեց։

Բացի վերոհիշյալը, ոստիկանության Մարաշի բաժանմունքում այլ դեպքի հետ կապված հանգամանքներ էլ պարզվեցին։ Հուլիսի 12-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ապրող 31-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ տաբատի գրպանից գողացել են 170.000 դրամ։ Ըստ նրա՝ գողությունը կատարել էր Անի անունով մի աղջիկ։ Մարաշի քրեական հետախույզները պարզեցին, որ տղամարդու տաբատից դրամը վերցրած Անին 28-ամյա Անահիտն է, որին իրենք բերման են ենթարկել բնակարանային գողության կասկածանքով։

Դեպքերի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են, գողոնը հայտնաբերելու միջոցառումներ՝ շարունակվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ