News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուրջ 170 հետցնցում է գրանցվել Իրանի տարածքում 5.9 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել կիրակի օրը Քերմանշահ նահանգում, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավար Ֆարհադա Նորոուզիին։

Պաշտոնյայի խոսքով, հզոր երկրաշարժից հետո` 16 ժամվա ընթացքում  գրանցվել է 165 հետցնցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկ օրվա մեջ 4 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում։ Ամենահզորը երրորդն է եղել Քերմանշահ նահանգում՝ 5.9 մագնիտուդով, որը զգացվել է գրեթե ամբողջ նահանգի տարածքում։ Դրա հետեւանքով նահանգի 287 բնակիչներ վիրավորվել են, 101 շենքեր ամբողջությամբ ավերվել է, եւս 850 շենք էլ վնասվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ