News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանից դեպի Մերձավան եւ Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։

Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։

Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղեւորների սպասարկման հարմարավետությունը եւ այլն։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղեւորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։

Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երեւան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան եւ Թաիրով համայնքների բնակիչներին։

Դրանցից 9-ը կսպասարկեն Երեւան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երեւան քաղաքի հետ։

Նշենք, որ  նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երեւան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի եւ վատ սպասարկման վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ