Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,15 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,96 դոլարի, փոխանցում է, RT-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 68,13 դոլար: