News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բիթքոինի արժեքը երկուշաբթի շարունակում է աճել՝ ձգտելով 8 հազար դոլար ցուցանիշին այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ անցել է 7 հազար դոլարի մակարդակը, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 3.27 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,644 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 3,17 տոկոսով՝ մինչեւ 7,65 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը թանկացել է 1,04 տոկոսով՝ մինչեւ 467,75 դոլար, Ripple-ը՝ 1,81 տոկոսով՝ մինչեւ 0,46 դոլար, Bitcoin Cash-ը՝ 4,36 տոկոսով՝ մինչեւ 821,35 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 288,4 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 45,5 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ