News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 62  սփյուռքահայ ուսուցիչների հետ, որոնք Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուբեն Միրզախանյանը սփյուռքահայ ուսուցիչներին ներկայացրել է Վեհափառ Հայրապետի գործունեությունը կրթական ոլորտում: Նա տեղեկացրել է նաեւ, որ համալսարանի մի շարք ուսանողներ իրենց փորձառության շրջանը անցկացնում են Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում:

Նորին Սրբությունը գոհունակությամբ է արձանագրել, որ տարեցտարի Հայաստան ժամանող սփյուռքահայ ուսուցիչների թիվը մեծանում է:

Բարձրորեն գնահատելով սփյուռքահայ ուսուցիչների նախանձախնդրությունը` Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ մանկավարժները կարեւոր պատասխանատվություն են կրում այսօրվա եւ գալիք սերունդների  դաստիարակության ու կրթության համար: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այցը Հայաստան եւ մասնակցությունը դասընթացին նորանոր լիցքեր կհաղորդի նրանց` նոր ուժով եւ ավյունով շարունակելու ուսուցչական իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձել է նաեւ Սփյուռքի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին՝ մասնավորապես խոսելով հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաեւ մատաղ սերնդի մեջ  աստվածսիրություն եւ հայրենասիրություն սերմանելու կարեւորության մասին: Մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորել է համագործակցությունը եկեղեցական կառույցների եւ ազգային կրթական հաստատությունների միջեւ:

Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու քահանաների համար նախաձեռնված վերապատրաստման դասընթացների մասին` հավելելով, որ առաջիկա տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասնթացներ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուսուցիչների համար:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ