News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։

Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ