News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական  խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ:

Խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուաի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ են փոխանակվել ՄԱԿ-ի հովանու ներքո ՀՀ կողմից այլ ձեւաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հնարավորությունների ու հզորությունների գնահատման հեռանկարների վերաբերյալ։

Մեկ այլ հանդիպում է տեղի ունեցել  ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի Ռազմական հարցերի գրասենյակի ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Կառլոս Լոտեի հետ։ Վերջինս իր գոհունակությունն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների եւ դրանց շրջանակում իրականացվող խաղաղապահ առաքելությունների որակի եւ բովանդակության առումով։ Քննարկվել են նաեւ Ռազմական հարցերի գրասենյակում ՀՀ ԶՈՒ ներկայացվածության հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությունների կազմակերպման իրավական գործընթացի քննարկմանը։ Հանդիպման հիմնական թեմաներն են եղել մասնակից պետություններում խաղաղապահ առաքելությունների  ներպետական օրենսդրական կարգավորումների կանոնակարգումն ու հստակեցումը, խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ առկա օրենսդրական խնդիրների վերհանումն ու լուծման ուղենիշների ամրագրումը, ինչպես նաեւ առաքելություններում ընդգրկված անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացումն ու վարժանքների բովանդակության օրենսդրական հստակեցումը։

Գաբրիել Բալայանը Նյու Յորքում հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի Խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի ոստիկանության ստորաբաժանման հավաքագրման եւ ընտրության բաժնի ղեկավար Աթա Յենիգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններում ոստիկանության ստորաբաժանումներին օժանդակելու գործողություններին ՀՀ  մասնակցության հնարավորության հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ