News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի գործով ՀՀ վարչական դատարանում որպես վկա կարող է հարցքաննվել զորամասի հրամանատարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողի պաշտպան Աշխեն Դաշյանը:

Նշենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին:

«Որպես վկա ենք ներգրավվել  հրամանատարին, ով պետք է ներկա գտնվի եւ  վկայություն տա: Հրամանատարը ավելի մանրամասն տեղեկատվություն կտա, թե ինչ հեռավորության վրա են գտնվել թշնամու դիրքերը, Ռազմիկ Պետրոսյանը արդյոք կարող էր թիրախավորվեր, զենքի հարված հասցներ, այսինքն՝ վտանգ առկա էր, թե՝ ոչ: Մենք միջնորդությունը ներկայացրել ենք արդեն, դատարանը դեռ չի քննարկել, սակայն դեմ չի արտահայտվել»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանը հավելեց, որ դատարանում արդեն ապացուցվել է, որ Ռազմիկ Պետրոսյանի մարտական ընկերների զինգրքույկներում մասնակցության մասին գրառում կատարվել է, իսկ Ռազմիկի զինգրքույկում՝ ոչ:

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերին:

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը որեւէ արտոնությունից չի ցանկանում օգտվել, քանի որ գտնվում է արտերկրում, ուղղակի ցանկանում է վերականգնել իր իրավունքները եւ արդարությունը:

Տպել
Ամենաշատ