News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը չի կարող Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ: Հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը ակնհայտ արեւմտյան դիրքորոշում ունեն:

«Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ռուսներին հերթական ավելորդ կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով: Եթե նա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնա Մարուքյանի եւ Սարգսյանի հետ, դա կարող է իրավիճակը բարդացնել»,- պարզաբանեց Քոչարյանը:

Սակայն նա շեշտեց, որ նման համոզմունք չունի Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ կապված, քանի որ տվյալ դեպքում չի կարելի բացառել միասնական ցուցակը՝ հավելելով նաեւ, որ «Ելք» դաշինքին բավականին դժվար կլինի ընտրողին բացատրել, թե ինչու են ԱԺ ընտրություններին առանձին գնում, իսկ ավագանու ընտրություններին՝ համատեղ:

Քոչարյանի կարծիքով՝ «Ելք» դաշինքը ավագանու ընտրությունների արդյունքներով ավելի շատ ձայներ կստանա, քան «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա, քաղտեխնոլոգի կարծիքով, հասարակության շրջանում այս քաղաքական կուսակցության վարկանիշը շատ ցածր է: Սակայն Քոչարյանը չբացառեց, որ Հայաստանի հասարակության որոշ մասը իներցիայով կքվեարկի ՀՀԿ օգտին:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք «ապդեյթ» անի եւ նոր դեմքով ընտրությունների գնա, այլապես այնքան էլ շատ շանսեր չունի»,- նշեց փորձագետը:

«Ծառուկյան» դաշինքի մասին խոսելիս Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ այս քաղաքական ուժը բավական մեծ թվով ձայներ կստանա, քանի որ դրա համար բավականաչափ ֆինանսական միջոցներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ