News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության վարկանիշը աճել է՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առնչությամբ հնչող քննադատությանը, որին բախվեց ամերիկյան առաջնորդն այս շաբաթ, հայտնում է Wall Street Journal–ը։       

Համաձայն WSJ/NBC News–ի վերջին հարցման տվյալների՝ նախագահի աշխատանքից գոհ են ամերիկացիների 45 տոկոսը, որն ամենաբարձր ցուցանիշն է նրա նախագահական ժամկետի մեկնարկից ի վեր, 1 տոկոսով ավելի բարձր, քան հունիսին։ Հարցումն անցկացվել է հուլիսի 15–ին՝ Պուտինի հետ հանդիպումից եւ մամուլի ասուլիսից մեկ օր առաջ, որի ժամանակ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացությունը 2016 թվականի ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին։

Թրամփին ցուցաբերվող աջակցությունը հանրապետական ընտրողների կողմից հասել է 88 տոկոսի։ Սպիտակ տան նախկին չորս «տերերից» միայն Ջորջ Բուշ կրտսերը սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտից հետո  իր նախագահության պահին ավելի  բարձր վարկանիշ ուներ սեփական կուսակցության կողմից։

Հարցվածների ավելի քան կեսը՝ 51 տոկոսը հավանություն չի տալիս Վաշինթոնի եւ Մոսկվայի հարաբերություններին, բացի այդ, ընտրողների նույնքան տոկոս էլ գոհ չէ Թրամփի որոշումներից սահմանային անվտանգության հարցերում։ 58 տոկոսը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահի վարչակազմի միգրանտներին երեխաներից բաժանելու քաղաքականությանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ ժամանակակից նախագահների նախագահության առաջին ժամկետի համատեքստում Թրամփի ընդհանուր վարկանիշը շարունակում է ամենացածրերից լինել, հայտնում է Gazeta–ն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ