News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես իսկապես չգիտեմ, թե ինչու Պավլիկ Մանուկյանը նման հայտարարություն արեց դատարանի դահլիճում, դա բոլորի համար անակնկալ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարել էր, որ ոստիկանության ՊՊԾ գնդում կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

«Քանի որ սա շատ նուրբ հարց է, մարդկանց մեղադրանքի, զոհված մարդու հետ է կապված, կան մութ հարցեր, ես ձեռնպահ եմ մնում որեւէ կերպ դա մեկնաբանելուց»,-ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունը դեռ չի նշանակում, որ պառակտում կա «Սասնա ծռերի» մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն հուլիսի 18-ին, «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում էր արել. Նա հայտարարել էր, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

Ավելի ուշ Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանն ասել են, որ Պավլիկ Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում, իսկ «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը էլ դատարանի դահլիճում հայտարարել էր, որ դա ոչ թե «Սասնա ծռերի», այլ միայն Պավլիկ Մանուկյանինը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ