News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հակաիրանական հայտարարությունները Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այդ ելույթը Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն է եւ ընթանում է  տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման նախկին քաղաքականության հունով, ինչպես նաեւ վկայում է Վաշինգթոնի կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին»,- ասել է Ղասեմին: Նա նաեւ նշել է, որ «պետքարտուղարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քարոզչություն»:

«Ավելի շատ, քան երբեւէ այս հայտարարությունը վկայում է միջուկային գործարքից դուրս գալուց հետո ստեղծված իրավիճակում ԱՄՆ բացարձակ անօգնականության եւ գտնվելով միջազգային մեկուսացման մեջ՝ իր նպատակներին հասնելու անընդունակության մասին»,- հավելել է դիվանագետը:

Կիրակի Պոմպեոն հանդես էր եկել Վենտուրա շրջանում (Քալիֆորնիա նահանգ) ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում: Պետքարտուղարը խիստ քննադատության էր ենթարկել Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ Իրանի բարձրագույն ղեկավարությանը համեմատել մաֆիոզ կառույցի հետ, կոռուպցիայի մեջ մեղադրել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին:

Պոմպեոն Իրանի կառավարությունը համեմատել է մաֆիայի հետ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ