News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում օրերս գումարվել է ԱՊՀ բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 31-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման միջպետական խորհուրդի աշխատանքներն նպատակ ունեն ԱՊՀ երկրների համագործակցության միջոցով հակազդել անդրսահմանային բնույթի արտակարգ իրավիճակներին:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են անդամ երկրների՝ միմյանց ազդարարման պլան-ժամանակացույցը, ԱՊՀ բարձրագույն մարմինների կողմից համագործակցության վերաբերյալ ընդունված փաստաթղթերի իրականացման ընթացքը եւ այլ հարցեր:

Քննարկվել են նաեւ ԱՊՀ անդամ-պետությունների գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող կազմակերպությունների գործունեությունը, որոնք նույնպես ներգրավված են իրավիճակներից բնակչությանը պաշտպանվելու գործում:

Ուսումնասիրվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում անձնակազմի պատրաստվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ