News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը երեքշաբթի գրեթե 60 տարվա ընդմիջումից հետո կներկայացնեն Մոսկվայում Մեծ թատրոնի բեմում, այն կներկայացնի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

«Այս պատմությունը սկզբնավորվեց հայկական դեսպանատան խնդրանքից՝ Մեծ թատրոնի բեմում ցուցադրել մեր գործընկերների, Երեւանի բարեկամների ներկայացումը: Մենք երկար պայմանավորվում էինք հնարավոր տարբերակների շուրջ եւ հաճույքով համաձայնեցինք: Ամեն անգամ, երբ առաջանում է մեր բարեկամների, գործընկերների այցելության թեկուզ փոքր հնարավորություն, նրանց, ում մենք սիրում ու ճանաչում ենք, մենք հաճույքով ենք արձագանքում: Մեծ թատրոնը կջանա ամեն ինչ անել, որպեսզի հյուրախաղերը հաջող անցնեն»,- ցուցադրությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հիշեցրել է, որ բալետը վերջին անգամ Մեծ թատրոնի բեմում հնարավոր է եղել տեսնել 57 տարի առաջ՝ 1961 թվականի փետրվարին. «Երբ մտածում էինք ինչպես Մոսկվայում նշենք մեր հանրապետության 100-ամյակը, միաձայն հանգեցինք այն եզրակացության, որ դա պետք է կապված լինի մեր մեծ հայրենակցի Արամ Իլյիչի անվան հետ: Դրանից բացի,  այս տարի նշվում է նաեւ Խաչատրյանի 115-ամյակը: Եվ մեր գործընկերները համաձայնեցին գալ»:

Դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հավելել է, որ մոսկվացիները բալետի հետ միասին կկարողանան տեսնել վառ, գեղեցիկ դեկորացիաներ եւ հագուստներ, որոնք վերականգնվել են ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի էսքիզներով:

Օրբելյանի խոսքով՝ Օպերայի եւ բալետի հայկական թատրոնը վերելք է ապրում, նախատեսված են մեծ թվով պրեմիերաներ եւ նոր բեմականացումներ. «Հաջորդ տարի կիրականացնենք «Անուշ» օպերայի նոր բեմականացումը: Եվ հնարավոր է, որ մենք այն մեկ տարի հետո այստեղ՝ Մոսկվա կբերենք: Այն այստեղ երբեք չի ցուցադրվել: հետաքրքիր կլինի»:

Հուլիսի 24-ին Մեծ թատրոնի բեմում ցուցադրվող ներկայացմանը կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Սիմֆոնիկ նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի եւ Աթանես Առաքելյանի դիրիժորությամբ, թատրոնի բալետի խումբը: Առաջատար մենակատարներն են Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Վահագն Մարգարյանը, Ռազմիկ Մարուքյանը:

«Գայանե» բալետը Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի լավագույն ներկայացումներից մեկն է, որը 1974 թվականին ստեղծել է բալետմեյստեր, ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, որը նաեւ լիբրետոյի հեղինակն է: Դասական պարի հարուստ զինանոցը բալետում համադրվում է հայկական ազգային պարին հատուկ առանձնահատկություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ