News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ուժեր են հայտնվել, որոնք իրենց պարտքն են համարել Փանիկ գյուղի միջադեպն օգտագործել հայկական կողմին սադրանքների մեջ մեղադրելու համար: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական զուսպ արձագանքեց տեղի ունեցածին, եւ ռուսական կողմին հայ վարչապետի դիրքորոշումը չի բավարարել, քանի որ նրանից սպասում են իրենց շահերին լիակատար հպատակություն:

«Այս բացահայտումը տեղի է ունեցել այդ բոլոր հանգամանքների պարագայում: Հասկացող մարդիկ եզրակացություններ կանեն, իսկ չհասկացողները կշարունակեն ցույց տալ, որ չեն հասկանում: Դա նրանց իրավունքն է»,- պարզաբանեց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների եւ պայթյունների ձայն էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կրակոցների հեղինակները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, ռուս գնդապետ Վլադիմիր Էլկանովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ համաձայնեցված միջոցառումն ընդգրկվել էր 2018 թվականի բազայի ռազմական պատրաստվածության ծրագրում: Նշվել է նաեւ, որ հրամանատարությունը սահմանված կարգով տեղեկացրել է լիազորված մարմիններին: Սակայն, հաշվի առնելով, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է հայտնել եւ հավաստիացրել է, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի բազայից դուրս անցկացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ