News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։

Պետնախարարի առաջարկով շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են բերքահավաքի եւ ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների մասին հաշվետվություններ՝ ըստ շրջանների։ Անդրադարձ է կատարվել բերքահավաքի տեմպերին, բնակլիմայական պայմանների բերումով բերքատվության խնդիրներին եւ դրանց հաղթահարման ու տնտեսվարողներին փոխհատուցումների տրամադրման տարբեր եղանակներին։

Ժ․ Միրզոյանն, ամփոփելով շրջաններից ստացված տվյալները, ներկայացրել է, որ բերքահավաքի շուրջ 95% ավարտված է, մշակաբույսերի միջին բերքատվությունը 20 ց/հա է։ Պատասխանելով պետնախարարի համապատասխան հարցին՝ Ժ․ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս շրջանում արցախյան գյուղատնտեսները բերքի իրացման խնդիր չունեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ