News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի «ծաղկելու» եւ ջրիմուռների տարածման այն ծավալները եւ մասշտաբները, որ կա իսկապես շատ մտահոգիչ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ շրջայց է կատարել Սեւանա լճում՝ լճի ծաղկման հետ կապված իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը ջրի փորձանմուշներ է վերցրել եւ երկուշաբթի կլինեն պատասխանները, որից էլ հետեւություններ կանենք։

Փոխնախարարը եղավ նաեւ Սեւանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային տնտեսությունում, որտեղից էլ վերցրեց ձկների կերերի նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություններից հետո պարզ դառնա, թե այդ տնտեսությունը արդյոք ունի ազդեցություն այս պրոցեսի վրա։

Մեկ բան հստակ է, Սեւանա լճի նման մասշտաբով ծաղկումը ունի մի շարք պատճառներ, որոնց մեջ գերակշռում են մարդկային գործոնները (Գետերով լիճ թափվող կոյուղաջրեր, կենցաղային աղբ, ջրի մակարդակի անընդհատ փոփոխություններ, ջրի տակ մնացող հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներ, հարակից հողահանդակներում օգտագործվող ազոտական ֆոսֆորական պարարտանյութեր եւ այլն)։

Վերջին շաբաթներին դիտվող բարձր ջերմաստիճանը եւ վերը թվարկված գործոնները ստեղծում ենք նպաստավոր պայմաններ ջրիմուռների աճման համար։

Սեւանը յուրաքանչյուրիս օգնության կարիքն ունի եւ դա առաջին հերթին պայմանավորված է Սեւանա լճում ու նրա շրջակայքում մեր վարքով։

Սեւանը սիրել ու պահպանելը պարտադիր է»:

Սեւանում անհանգստություն առաջացրած ջրիմուռները թունավոր են. մեկնաբանում են մասնագետները (ֆոտո)

Տպել
Ամենաշատ