News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դինգո թիմ»-ն այսօր բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նոր Կառավարությանը՝ անդրադառնալով ՀՀ-ում թափառող կենդանիների տարիներ շարունակ չլուծվող խնդրին, հաղորդում է Econews.am-ը: 

Ներկայացնենք նամակն ամբողջությամբ.

«Հարգելի Նիկոլ Փաշինյան,

Հեղափոխությունից հետո եղավ այն, ինչի մասին մենք երազել ենք տարիներ շարունակ եւ ինչի համար պայքարել: «Յունիգրաֆ Իքսի» նկատմամբ հարուցվեց քրեական գործ, նրանք այլեւս չեն գործում ու կենդանիներ չեն սպանվում:

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ «Յունիգրաֆ Իքսը» երբեք էլ իր գործը չի արել, շներին չի ստերջացրել, մենք այսօր կանգնած ենք խնդրի առջեւ:

Հիմա շների զույգման շրջան է, ինչը նշանակում է, որ աշնանը կսկսեն ծնվել մեծաքանակ ձագեր եւ շուտով կսկսեն ձեւավորվել ոհմակներ:

Նման անցակնալի խնդրից խուսափելու համար պետք է հրատապ սկսել անտուն կենդանիների ստերջացման ծրագիր:

Խնդրում ենք ձեզ որպեսզի կառավարությունը միջնորդի՝ արտասահմանից ավելի փորձառու կազմակերպություն բերելու, ովքեր կզբաղվեն մասսայական ստերջացմամբ: Հակառակ դեպքում ընդամենը մի քանի ամիս անց մենք ունենալու ենք ոհմակների լուրջ խնդիր՝ Յունիգրաֆ Իքսի կողմից չստերջացված շների արդյունքում:

Այս հարցն իսկապես հրատապ է, քանի որ մի քանի ամիս անց խնդիրը լուծելը դառնալու է ավելի դժվար: Խնդրում ենք այս խնդիրը ներառել ձեր հրատապ հարցերի մեջ:

Պատրաստ ենք հանդիպել, օգնել մեր ուժերի սահմաններում՝ կամավորության հիմունքներով»:

Տպել
Ամենաշատ