News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը երկուշաբթի երկրի խորհրդարանին հայտնել է, որ ոչ մի կուսակցություն դեռեւս չի կարող մեծամասնություն ձեւավորել եւ կառավարություն գլխավորել հունիսին կայացած ընտրությունների արդյունքներով։

Ավելի վաղ երկրի ղեկավարը հայտնել էր, որ նոր կառավարության ձեւավորման մանդատը կստանա Սլովենիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը, որը երկու անգամ երկրի վարչապետ ծառայած Յանեզ Յանշան է։ Սակայն, Յանշան հուլիսի վերջին տեղեկացրել է նախագահին, որ իրեն չի հաջողվի հավաքել ձայների մեծամասնությունը խորհրդարանում։ Յանիշ մրցակիցը՝ երգիծական ժանրի դերասան եւ Կամնիկ քաղաքի քաղաքապետ Մարյան Շարեցը նույնպես չի կարողացել մյուս կուսակցությունների հետ կոալիցիա կազմել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ այսպիսի իրավիճակը կարող է ավարտվել կրկնակի համաժողովրդական ընտրությունների անցկացմաամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ