Երկուշաբթի Աթենքից արեւելք ուժգին հրդեհ է բռնկվել, հայտնում է Greek Reporter պարբերականը:
Հրդեհի օջախը, ենթադրաբար, լեռան անմատչելի լանջի սոճու անտառում է՝ առողջարանային Կինետա քաղաքից ոչ հեռու, որը Հունաստանի մայրաքաղաքից մոտ 50 կմ արեւելք է գտնվում:
Պարբերականի տեղեկություններով՝ հրդեհի մարմանը մասնակցում են տասնյակ հրշեջներ, 3 հրշեջ օդանավ եւ 2 ուղղաթիռ: Հաղորդվում է, որ քամին հսկողության տակ վերցնելուն խանգարում է ուժեղ քամին: Դրանից բացի, հրդեհի հետեւանքով մայրաքաղաքը ծածկված է խիտ սմոգով:
Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ այս պահին բնակելի շրջանները վտանգի գոտուց դուրս են: