News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքները:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականի 2-րդ եռամսյակում հաշվառվել է 389 հրդեհ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 478 հրդեհ: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը` 62%, էլեկտրական սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 20%, երեխաների խաղալը կրակի հետ` 6%, վառարանների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 4%, հրկիզումները՝ 2%:

Ռիսկի վրա հիմնված ստուգումներ են անցկացվել 94 օբյեկտում:

Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել 342 ԱԳԼՃԿ-ներում, 62 բժշկական կենտրոններում, 20 զանգվածային ներկայության այլ օբյեկտներում եւ 8 մանկական ճամբարում: Բոլոր ստուգումների եւ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների հանձնվել են կարգադրագրեր, որոնցում նշվել են պարտադիր կատարման  ենթակա միջոցառումները եւ կատարման ժամկետները:

Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 7 անձանց նկատմամբ տեսչության կողմից կիրառվել են վարչական տուգանքներ՝ 7 միլիոն դրամի չափով: Արտադրական վտանգավոր 6 օբյեկտի տրվել են կարգադրագրեր՝ հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

Կատարված աշխատանքների թվում են նաեւ զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հակահրդեհային քարոզչական բնույթի տասնյակ ելույթներ: Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ՝ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով  նամակներ են ուղարկվել 70 եւ ավել տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, ինչպես նաեւ՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները:

Քննարկվել են 24 նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծեր եւ 58 օբյեկտի նախագծային փաստաթղթեր, տրվել են համապատասխան եզրակացություններ: Տարբեր կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվել է 112 տարատեսակ դիմում, որոնք քննարկվել են եւ գործող նորմերի հակահրդեհային պահանջների վերաբերյալ տրվել են համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ: Մասնակցություն է ցուցաբերվել շինարարությամբ ավարտված 15 օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ