News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Մեսրոպ Է.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.05-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից մեկն իր ավտոմեքենայով Տաշիր քաղաք մեկնելիս Նորաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի 63 հասցեի դիմաց` ճանապարհին, նկատել է մարմնական վնասվածք ստացած Մեսրոպ Է.-ին, որին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Մեսրոպ Է.-ն հայտնել է, որ հարեւան Ռազմիկը դանակով հարվածել է իրեն:

Մեկնած օպերատիվ խումբը, դանակահարության կասկածանքով, Ռազմիկ Է.-ին բերման է ենթարկել բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ վերցվել է:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 57 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Է.-ն խոհանոցային դանակով հարվածել է Մեսրոպ Է.-ի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է ԴԲՓ:

Նույն օրը, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ին «աջ ծնկահոդի շրջանի, ձախ քունքաճակատային շրջանի սալջարդ, քերծված վերքեր, ձախ ձեռքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Արկադի Է.-ն:

Պարզվել է, որ հուլիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Է.-ն բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արկադի Է-ին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ռազմիկ Է.-ն տվել է խոստովանական բացատրություն, ձերբակալվել եւ տեղափոխվել է Տաշիրի ՁՊՎ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ