News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի բնակչուհու կողմից կատարված առերևույթ խարդախության բազմաթիվ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Օրերս սոցցանցում քննարկում էր ծավալվել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցի վերաբերյալ՝ վիճարկելով քննիչի կողմից նման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտության իրավաչափությունը՝ մատնանշելով միայն մեղադրյալի՝ բազմազավակ մայր լինելու հանգամանքը։

Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունը և կարևորելով քաղաքացիների օբյեկտիվ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պետք է արձանագրենք, որ քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ սոցցանցում ծավալված քննարկման ժամանակ հանրությանը տրամադրվել է ոչ լիարժեք տեղեկատվություն՝ պատճառ դառնալով հանրային թյուր կարծիքի ձևավորմանը։ Տվյալ պարագայում ամենակարևոր փաստական հանգամանքն այն է, որ բազմաթիվ առերևույթ խարդախությունների մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն նախաքննության ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներից ստացվել են նոր ահազանգեր առ այն, որ նրա մասնակցությամբ կատարվել են նոր հանցավոր արարքներ։

Այսպես՝ 2017 թվականի հունվարին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 400 կգ  խոզի միս խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործը։ Քննությամբ պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակչուհի է՝ անչափահաս երեխաների մայր։ Նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նույն կնոջ կողմից տարբեր անձանցից առերևույթ  հափշտակություններ կատարելու վերաբերյալ, ընդ որում՝ տուժողների տարիքային խումբը, սեռը եղել է տարբեր, գողոնը՝ ևս։

Խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար 2017 թվականի հունիսի 15-ին կնոջը մեղադրանք է առաջադրվել 11 դրվագով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նրա հղի լինելու և խնամքին անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։ Սակայն հետագայում, ինչպես նշվել է վերևում, ստացվել են բազմաթիվ այլ ահազանգեր` մեղադրյալի կողմից առերևույթ հանցավոր գործունեությունը շարունակելու վերաբերյալ, և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ կատարված խարդախության ևս 15 դեպքին նույն կնոջ հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, վերջինս նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամ ծանուցվել է հարցաքննության նպատակով քննչական բաժին ներկայանալու մասին, սակայն չի ներկայացել, իսկ նրան բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ ոստիկանության բաժնից գրավոր տեղեկացրել են, որ նա բացակայում է բնակության վայրից։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի ապրիլին որոշում է կայացվել` կնոջն առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու, լրացնելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ շուրջ 26 դրվագով։ Հաշվի առնելով, որ մեղադրյալի կողմից խախտվել էր նախկինում ընտրված խափանման միջոցի պայմանները, բացի այդ, արձանագրվել են հանցավոր նոր դրսևորումներ՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ խարդախության շուրջ 5 դրվագ կինը կատարել է իր մտերիմի հետ միասին, և ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախություններին հնարավոր առնչություն  ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է մեղադրյալի 4 անչափահաս երեխաների խնամքի հարցը և պարզվել, որ նրանք մնացել են ավագ քրոջ խնամքին, ուստիև՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի կողմից գրություն է ուղարկվել Էջմիածնի քաղաքապետարան՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից մեղադրյալի անչափահաս երեխաների խնամքի հարցը կազմակերպելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ