News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Բանակցությունների հիմնական թեման Նեթանյահուն նախապես հայտարարել էր, այն է՝ Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ ընթանում է կառավարական զորքերի հարձակումը Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների հարեւանությամբ։

Ռուսական եւ իսրայելական կողմերը նշում են, որ Լավրովի եւ Գերասիմովի այցը կտեւի մի քանի ժամ եւ մամուլի հետ «շփում» չի նախատեսվում:  Իսրայելի վարչապետի խոսքով՝ ռուսական պատվիրակության ժամանման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ