News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ոչ մի զիջում չի արել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ քննարկվել են երկու երկրների համար ապագա օգուտները։

«Երբ դուք լսում եք ֆեյքային նորությունները, որոնցում բացասաբար են անդրադառնում նախագահ Պուտինի հետ մեր հանդիպմանը, այն մասին, որ ես ինչ–որ բանից հրաժարվել եմ, հիշեք՝ ես ոչինչ չեմ զիջել, մենք պարզապես խոսել ենք երկու երկրների ապագա օգուտների մասին։ Մենք նաեւ լավ հարաբերություններ ենք հաստատել, որը հրաշալի է (բոլորի համար), բացի  կոռումպացված լրատվամիջոցներից»,–գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ